2025 թ. հոկտեմբերի 7–10-ը Երևանում տեղի կունենա «Երկրաբանությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հիմնադրման 90-ամյակին։ Գիտաժողովը կհամախմբի ոլորտի առաջատար գիտնականների՝ քննարկելու երկրի մասին գիտությունների արդի ուղղությունները, ներառյալ երկրաբանություն, սեյսմոլոգիա, տեկտոնիկա, հրաբխագիտություն, երկրաքիմիա, հանքային ռեսուրսներ և այլ թեմաներ։ Առաջին շրջաբերական Ամփոփագրի ձեւաչափ
Ս/թ ապրիլի 22-ին ժամը 10։00-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում տեղի կունենա 2023թ գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողով։
2022թ. ապրիլի 27-ին կայացավ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, որտեղ ներկա էին գիտական անձնակազմի 86 անդամներից 71-ը:
Շարունակությունը այստեղ →
2021 թվականին, առավելապես օգոստոս ամսից սկսած, Հայաստանի հյուսիս–արևմտյան տարածքում և հարակից գոտում դիտվում է է սեյսմիկ ակտիվության աճ։
Շարունակությունը այստեղ →
2021թ. փետրվարի 22-ից մարտի 5-ը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը անցկացնելու է «Վտանգի գնահատում և աղետների ռիսկի կառավարում (ԱՌԿ)» թեմայով դասընթաց:
Սիրով տեղեկացնում ենք, որ հունվարի 15-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ.Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում տեղի կունենա Հ.Կարապետյանի 145-ամյակին նվիրված «Մարդը և Քարը» միջազգային ցուցահանդեսի մասնակի բացումը:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական Գիտությունների ինստիտուտի 85-ամյակին նվիրված դաշտային լուսանկարների մրցույթի շրջանականերում հանձնածողովին է ներկայացվել 21 լուսանկար: