Հնէաբանության բաժին | Հրաբխականության բաժին |
Հանքաբանության բաժին | Օգտակար հանածոների բաժին |
Ապարաբանության բաժին | Հանքային ջրերի բաժին |
Հանքային ջրերի բաժին
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի են հանքային ջրերի ավելի քան 700 աղբյուրներ և հորատանցքեր, որոնց գումարային դեբիտը կազմում է մոտ 140 մ3/օր: Առավել հայտնի են Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի, Լիճքի, Հանքավանի, Վանաձորի և այլ հանքային աղբյուրները, որոնցից մի քանիսի վրա հիմնվել և գործում են առողջարաններ։ Քիմիական կազմերով դրանք շատ տարբեր են, իսկ գազային կազմով հիմնականում ածխաթթվային են և համեմատաբար շատ քիչ քանակով՝ ազոտա-ածխաթթվային և ծծմբաջրածնային: Ջերմաստիճանային բնութագրերը տատանվում են 40С (Գռիձորի աղբյուրներ) մինչև 640С (Ջերմուկ) և 830С (Սևաբերդի աղբյուր):
Ջերմուկի աղբյուրները տեղակայված են Արփա գետի կիրճում, Ջերմուկի սարահարթում: Ունեն 1500 լ3/օր ծախս, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիում-կալցիում-մագնեզիումային կազմ, 4-5 գր/լ միջին հանքայնացում, 400С-ից 580С ջերմաստիճան և հանքաջրաբուժական (бальнеология) որակներով համարվում են հանրահայտ Կարլովի Վարիի նմանակը:
Հանքավանի հանքային ջրերի ելքերը հայտնաբերվել են Հանքավան գյուղի տարածքում: Ունեն 4000 լ3/օր ծախս, քլորիդ-հիդրոկարբոնատային, նատրիումային կազմ, 8-9 գր/լ միջին հանքայնացում, 12-140С-ից 320С ջերմաստիճան և հանքաջրաբուժական որակներով համարվում են հանրահայտ Եսենտուկի 4-ի և 17-ի, Անդրկարպատների Սոյմա և Կամչատկայի Մալկի հանքային ջրերի նմանակը:
Արզնու աղբյուրները գտնվում են Հրազդան գետի կիրճում, Դալար վտակի ստորին հոսանքներում, Արզաքան գյուղում: Այդտեղ է գործում Հայաստանի առաջին ջերմուկաբուժական (бальнеология) հիմնարկությունը՝ Արզնու առողջարանը, որը բացվել է 1925թ. Արզնու ջրերն ունեն 1600 լ3/օր ծախս, քլորիդ-հիդրոկարբոնատային, նատրիումային կազմ, 6-14 գր/լ հանքայնացում, մինչև 200С ջերմաստիճան: Ջերմուկաբուժական որակներով մոտ են Գերմանիայի հանրահայտ Վիսբադեն ջրերին:
Լավ հայտնի են նաև Բջնի-Արզաքանի հանքային ջուրը: Նրա ելքերը տարածված են Հրազդան գետի երկու ափերին: Նրանց ծախսը կազմում է 1600 լ3/օր, ունեն հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-կալցիումայի կազմ, 4-6 գր/լ հանքայնացում, 140С-150С ջերմաստիճան և իրենց ջերմուկաբուժական որակներով մոտ են Ֆրանսիական Վիշի, լեհական Կրինիցա, չեխական Բիլինա, վրացական Բորժոմի հնքային ջրերին:
Հայաստանում գազային կազմի տեսանկյունից հազվագյուտ հանդիպողներից են Արարատի հանքային ջրերը: Տեղակայված են Արարատյան դաշտավայրում: Ունեն 750 լ3/օր ծախս, հիդրոկարբոնատային, կալցիում-մագնեզիումային կազմ, ազոտա-ածխաթթվային գազային կազմ, մինչև 4 գր/լ հանքայնացում, մոտ 200С ջերմաստիճան: Այս ջրերը իրենց բնութագրերով մոտ են Ցխալտուիբոյի ջրերին:
Ավելի քիչ հանդիպող են համարվում Ազատավանի, Հանքավանի և Եղեգիսի և այլ բորաբեր-հազվագյուտ հիմնային մետաղներ պարունակող ջրերը: Դրանք մի կողմից կարող են օգտագործվել ջերմուկաբուժական նպատակներով, մյուս կողմից՝ տարբեր թանկարժեք ու հազվագյուտ տարրերի ու միացությունների կորզման նպատակով: Նման տեխնոլոգիաների մշակումը և կիրառումը մոտ ապագայում կդառնա անխուսափելի և առաջնահերթ անհրաժեշտություն: