Հրաբխագիտության լաբորատորիա

Լաբորատորիայի մասինՔարտեզներ և գրաֆիկական պատկերներ
Գիտական անձնակազմը և ուղղություններըՄիջազգային համագործակցություն
Գիտական ուսումնասիրությունների խնդիրներըՀրատարակումներ

Լաբորատորիայի մասին
Որպես ինքնուրույն ստորաբաժանում ԵԳԻ կազմում լաբորատորիան ստեղծվել է 1963թ. և առաջին ղեկավար է նշանակվել ե.-հ.գ. թեկնածու Կ. Շիրինյանը, իսկ 1989-2011թթ. հրաբխագիտության լաբորատորիան ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Ջրբաշյանը: 
2011թ.-ից լաբորատորիան ղեկավարում է ե.գ թեկնածու Խ. Մելիքսեթյանը:

Լաբորատորիան հրաբխագիտության, հրաբխային վտանգավոր երևույթների գնահատման ասպարեզում մասնագիտացված Հայաստանում միակ գիտական ստորաբաժանումն է և լայն ճանաչում ունի ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Մինչ լաբորատորիայի կազմավորումը, ԵԳԻ հիմնադրման տարիներից, Հայաստանում հրաբխագիտթյունն ուսումնասիրել են անվանի երկրաբաններ Հ.Կարապետյանը, Տ.Ջրբաշյանը, Կ.Պաֆենհոլցը, Պ.Ղամբարյանը, Հ. Ստեփանյանը և ուիշներ, իսկ 1950-ական թվականներից հրաբխագիտության տարբեր հարցերին նվիրված համակարգված ուսումնասիրություններն իրականացվել են ինստիտուտի պետրոգրաֆիայի բաժնում (ղեկ. Գ.Բաղդասարյան):