ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Գրադարան
ՀՀ ԳԱԱ գրադարանների համակարգում ԵԳԻ գրադարանը մեծերից մեկն է։ Այն ստեղծվել է 1936 թվականին։ Գրադարանի գրքերի ֆոնդը կազմվել է Հ .Տ. Կարապետյանի երկար տարիների ընթացքում հավաքված անձնական գրադարանի հիման վրա։ Գրադարանը մեծ նշանակություն է ունեցել հանրապետությունում երկրաբանական գիտության զարգացման գործում։ Ներկայումս այն կազմված է բոլոր երկրաբանական գիտությունների ուղղություններով մասնագիտական գրքերից, ամսագրերից, ատենախոսություններից, ձեռագիր հաշվետվություններից, որոնք գրված են հայերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներով։
Գրադարանի գրքերի ֆոնդը գերազանցում է 25 000 գրադարանային միավորը։ Ժամանակակից գրականությունից բացի գրադարանի ֆոնդերում կան նաև Կովկասի երկրաբանության առաջին հայրենական և արտասահմանյան հետազոտողների հրատարակումները։ Գրադարանում առկա են նաև 21000 նմուշից ավել ռուսերեն և այլ օտար լեզուներով տպագրված պարբերական հրատարակումներ։
1958 թ.–ից հիմնվել է ձեռագրերի ֆոնդ, որի մեջ ներառված են հանրապետության երկրաբանության առաջին հետազոտողների աշխատանքները։ Ձեռագրերի քանակը տարեցտարի ավելացել է և ներկայումս այն կազմում է մոտ 1400 միավոր՝ հաշվետվություններ, ատենախոսություններ։ Այդ ձեռագրերի հավաքագրման դժվարին աշխատանքը սկսել է գրադարանի առաջին աշխատակիցը՝ Ս. Կամսարականը, այնուհետև 1949թ.–ից Լ.Մ. Գևորգյանը, որը ԵԳԻ գրադարանը ղեկավարել է 1955-1990թթ.։ 1991-1994թթ. գրադարանը ղեկավարել է Մ.Ս.Գրիգորյանը։
2010թ.–ից գրադարանի աշխատակիցները ԳԱԱ ԳՖ –ի հետ համատեղ մասնակցում են “Evergreen” համակարգով գիտական գրադարանների միասնական էլեկտրոնային կատալոգի կազմման աշխատանքերին:
ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գրադարանում գրքերի և ամսագրերի ավանդական կատալոգին զուգահեռ ստեղծված է համակարգչային ծրագիր, որը հնարավորություն է տալիս փնտրել գրադարանում առկա գրքեր և «Երկրի մասին գիտություններ» ամսագրի հոդվածներ։
Միաժամանակ, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գրադարանում գտնվող գրականության անվանացանկին կարող եք ծանոթանալ ստորև.
ԵԳԻ գրադարանի կատալոգ
Հեղինակների ցուցակ
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Щ Э Ю Я
Աշխատությունների և գրքերի վերնագրերի ցուցակ